Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թվիթերի իր Էջում հայտնել Է, որ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը ևս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել Է կալանել: Ի պատասխան հրթիռային գրոհի՝ զինծառայողները խոցել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտները:
«Գիշերը երրորդ հրթիռային գրոհի (ընթացքում) (…) Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ (նշանառված) Հարավային Իսրայելում քաղաքացիական անձանց վրա: Յոթ հրթիռներից վեձը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ի պատասխան մենք հարված հասցրեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքին»- ասված Է Իսրայելի Պաշտպանության բանակի թվիթերյան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին իսրայելական բանակը հարվածներ Էր հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյետներին ի պատասխան հրեական պետության տարածք պայթանյութով օդապարիկների արձակման: Ավելի ուշ բանակային մամուլի ծառայությունը տեղեկացրել Էր իսրայելացի զինվորականների կողմից արմատականների արձակած երեք հրթիռների կալանաման մասին, ինչից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՍԱՍ շարժման ռազմական օբյեկտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: