Ռուսական պատվաստանյութից հնարավոր են տեղային ռեակցիաներ և կարճաժամկետ ջերմություն

Ռուսական պատվաստանյութից հնարավոր են տեղային ռեակցիաներ և կարճաժամկետ ջերմություն

459

ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը Gazeta-ին տված հարցազրույցում հայտնել է,  որ ռուսական պատվաստանյութը հաջողությամբ անցել է թեստեր և արդյունավետություն է ցուցաբերել իմունոգենության առումով: Վարակաբանը նշել է, որ ներարկումից հետո  հնարավոր են տեղային ռեակցիաներ և կարճաժամկետ ջերմություն։

«Ամենատարածվածը տեղային ռեակցիաներն են: Ներարկման հատվածում կարող է առաջանալ կարմրություն կամ ցավ: Նշվում է նաև ջերմաստիճանի բարձրացումը, ինչը բնորոշ է բազմաթիվ պատվաստանյութերի: Սովորաբար դա 37 կամ 37,5 աստիճանի սահմաններում կարճաժամկետ ջերմություն է: Անգամ հարկավոր չէ իջեցնել ջերմաստիճանը, եթե պատվաստված մարդն իրեն լավ է զգում: Ծայրահեղ դեպքերում դուք կարող եք խմել նույն պարացետամոլը և վերջ»,- պարզաբանել է մասնագետը:

Նա ավելացրել է, որ պատվաստանյութը չի առաջացնի այսպես կոչված ցիտոկինային փոթորիկ, որն իմունային համակարգի ամենավտանգավոր արձագանքն է կորոնավիրուսին. հանգեցնում է բազմաթիվ օրգանների վնասվելուն:

«Մի բան կարող եմ հաստատ ասել, որ իմունիտետը, որը մենք ստեղծում ենք պատվաստանյութի ներարկմամբ, չի կարող ընդհանրապես վնասել մարդու օրգանիզմին»,- վստահեցրել է Չուլանովը:

Կիսվել