ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ…

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ…

2239

Անիին հանդիպեցի երկու ամիս առաջ: Պրոֆ. Ռ.Օ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում: Աչքերում կյանքի հանդեպ կարոտ, և հայաստանյան պայմաններում բուժումը շարունակելու անհնարինության դեմ ցասում: Անին մեկն է բազմաթիվ այն մարդկանցից, ովքեր տառապում են կոագուլոպատիա հիվանդությամբ:

Կոագուլոպատիա. հիվանդություն, որը վաղ չհայտնաբերերելու և չբուժելու դեպքում տանում է մահվան: Սա օրգանիզմի պաթոլոգիական վիճակի հանգեցնող հիվանդություն է` պայմանավորված արյան մակարդելիության խանգարմամբ:

Հիվանդությունը վտանգավոր է այնքանով, որ ցանկացած պահի կարող է սկսվել որևէ օրգանի արյունահոսություն: Հնարավոր է նաև ուղեղի արյունազեղում, ինչը չափազանց վտանգավոր է կյանքի համար:

Կոագուլոպատիայով հիվանդնեի մոտ սովորական երևույթներ են դառնում քթից հաճախակի արյունահոսությունը, ստորին վերջույթների վրա ցանի առաջացումը, հաճախ հայտնվող կապտուկները, կոկորդից` թքի հետ դուրս հոսող արյունը:

Հիվանդության ճիշտ բուժման համար նախ և առաջ անհրաժեշտ է գտնել դրա իրական պատճառը: Հայաստանում դա ոչ միշտ է հաջողվում անել` համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով:

Արյունաբանական կենտրոնի բժիշկ Հ. Խաչատրյանը  նշում է, որ իրենք հնարավորին չափ անում են ամեն ինչ հիվանդների մոտ հիվանդության սրացումը կանխելու համար: Այս հիվանդները իրենց մոտ գտնվում են հատուկ հսկողության և ուշադրության տակ:

Բժիշկը նշում է նաև, որ միակ բանը, ինչով  կարող ենք օգնել հիվանդներին` արյան դոնոր հանդիասանալն է: Դոնոր դառնալու համար էլ պետք է հաշվի առնել մի քանի նախապայմաններ.Եթե անձը որոշել է նվիրել իր արյունը, ապա նա պետք է լինի 18 տարին լրացած, հիվանդացած չլինի դեղնախտով, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինի Հայաստանից, լինի առնվազն 55 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ է, և 65կգ՝ եթե արական սեռի ներկայացուցիչ է, վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինի:

Անիի հիմա ստիպված է ամեն օր արյան փոխներարկում կատարել: Հարազատներից շատերը տարբեր հիվանդությունների պատճառով չեն կարողանում արյամբ օգնել աղջկան: Իսկ կլինիկայինց գնել նման մեծ քանակությամբ արյուն ընտանքը պարզապես ի վիճակի չէ: Բուժման երկարատև և թանկարժեք ուղին անհայտ լուժումով տանում է հանրապետության սահմաններից դուրս` մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:  Սա էլ ոչ բոլորին է հասանելի, ֆինանսկան ահռելի գումարների պատճառով: Հերթագրվելուց հետո էլ պարզ չէ, ինչքան կսպասեն իրենց հերթին, և թե ինչ կկատարվի հիվանդի հետ այդ ընթացքում, չեն կարող անգամ ասել բժիշկները: Չնչին ու ժամանակավոր օգնություն են տալիս թանկարժեք դեղամիջոցներն ու արյան պլազմաները:

Անիի մայրը` տիկին Անահիտը, մեզ պատմեց, որ  Գերմանիայում բուժված հիվանդներից մեկը դստերը բարի ցանկությամբ տվել է թանկարժեք դեղորայքի հինգ սրվակ (յուրաքանչյուր սրավկը  մոտ 5000 $ արժողությամբ): Իրենց հույսերը մեծ էին, բայց ցավոք սպասելիքներն այս անգամ էլ չէին արդարացել:

Անին արդեն 3 ամիս սպասում է իր հերթին: Աղջկա վիճակը գնալով բարդանում է: Արյան մակարդելիությունը շատ հեռու է նորմայի չափանիշներից: Անին հավատում է`

-Ամեն ինչ լավ է լինելու:

Այդ բառերում այնքան մեծ սեր ու կարոտ կա կյանքի հանդեպ….

Տիկին Անահիտը լսում է դստերը և արցունքները խեղդում կոկորդում. «Հանկարծի բալիս հույսը չմարի»:

Թե որքան ժամանակ Անին կբժշկվի լոկ հույսով` կորոշի միայն ցուցակում իրեն հատկացված թվանշանը:

 

Լուսինե Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել