Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով՝ կից գրառմամբ. «ՌՈՒԲԵՆ ՍԱՆԱՄՅԱՆ. պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես»: