Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակներով մեկնարկեց առցանց Օլիմպիադայում:
Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց Օլիմպիադայի ուժեղների C դիվիզիոնում պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի ընտրանին: Նախ առաջին փուլում Հայաստանի ընտրանին 4:2 առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում զիջեց բուլղարներին` 2,5-3,5 հաշվով: Եվ վերջին տուրում 4,5-1,5 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին:
Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: