ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 կարիքավոր հայ ընտանիքի

ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 կարիքավոր հայ ընտանիքի

483

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսում բնակվող 300 կարիքավոր հայ ընտանիքների:

«Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին:

Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում  և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգենայի պարագաներ:

Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին»,-գրված է հաղորդագրության մեջ:

Կիսվել