Ժամկետային զինծառայողը կորցրել է գիտակցությունը. նրա կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

Ժամկետային զինծառայողը կորցրել է գիտակցությունը. նրա կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

638

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Կիսվել