Հայաստանի շախմատի ընտրանին շարունակում է հաղթարշավը առցանց Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի չորրորդ տուրում հայկական թիմը պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն 4:5-1:5 հաշվով, այնուհետ բացարձակ հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ խաղում`6-0: Նույն հաշվով ընտրանին հաղթել է նաև Մարոկկոյին:
Հայաստանի ընտրանին առայժմ մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը Ռուսաստանն է:
Հայաստանի հավաքականների կազմերն են.
Տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերըկփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու ԱննաՍարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: