ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«30 տարի առաջ այս օրը նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքնիշխան իրավունքը ապրել և արարել անկախ Հայաստանում: Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարա-քաղաքական հարաբերությունները արտահայտող ամենադիպուկ փաստաթուղթը, որին մշտապես պիտի վերադառնանք` հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն և հասարակություն»,-գրել է ԱԺ նախագահը։