ՇՈՒՆՉ ԵՐԿԱԹԻՆ

ՇՈՒՆՉ ԵՐԿԱԹԻՆ

2437

Մարդկային երևակայությունը սահմաններ չունի, ու ամեն անգամ մեզ դրանում համոզում են մարդիկ, ովքեր օժտված են բնության կողմից և ունեն բնածին տաղանդ:  Նրանցից է նաև Վազգենը՝ ով քարից հաց դեռ չի քամում, բայց երկաթից ու պողպատից  ինչ ասես, որ չի «քամել»:

Շնորհը բացահայտեց դեռևս 3 տարի առաջ և ահա նրա թոթովանքների արդյունքը:
Անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով՝ որոշ ժամանակ դադարում է «ստեղծագործել»: Բայց բոլորովին վերջերս, կրկին առիթ է ընձեռնվում շփվելու և աշխատելու այդ միջավայրի հետ ու այս ամբողջ ընթացքում կուտակված մտքերը դնել երկաթի մեջ ու շունչ տալ դրանց:

Նայում եմ շուրջս, ընտրում մի բան ու փորձում այդ իրը, կամ կենդանուն պատրաստել երկաթից,- ասում է Վազգենը ու ոգևորված ցուց տալիս արդեն լրիվ նոր ստեղծաագործություններն ու դրանց լուսանկարները՝ սկասած կիթառից մինչև սիրելիին ամուսնության առաջարկ անող տղան:

Վերջում նաև նշեց, որ մեծ ցանկություն ունի պատրաստել Ֆայտոն և դաշնամոր: Եթե հնարավորություն լինին, մյուս ստեղծագործությունները, անպայման,  դրանք կլինեն:

Մհեր Թարոյան

1-ին կուրս

Կիսվել