Մի խումբ անձինք կպարգևատրվեն Տավուշի մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար. Հակոբ...

Մի խումբ անձինք կպարգևատրվեն Տավուշի մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար. Հակոբ Արշակյան

492

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մի շարք անձինք պարգևատրվել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար:

«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։

Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։

Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»,- հայտնել է Հակոբ Արշակյանը։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3905255772834435
Կիսվել