ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր էջում գրել է.
«Բանակային խաղեր-2020»-ի «Վարպետ-զինագործ» մրցույթի 2-րդ տուրում Հայաստանի թիմը ցուցադրել է 3-րդ արդյունքը՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի և Ուզբեկստանի թիմերին
Ռուսաստանի թիմը, հաշվի առնելով բոլոր խաղադաշտերը և տուգանայինի ժամանակը, ցույց է տվել 28 րոպե 14 վայրկյան ժամանակ: Ուզբեկստանի թիմն առաջադրանքը կատարել է 31 րոպե 59 վայրկյանում: Հայաստանի թիմը ցույց է տվել 34 րոպե 53 վայրկյան ժամանակ»,-գրված է հայտարարությունում: