Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։
«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանվույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի: Սիրով եւ հպարտությամբ կհաստատեմ»,- ասել է Արցախի նախագահը: