ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.
«Այսօր հուլիսյան հաղթանակը կերտողներն արժանացան «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
Նրանք կառավարեցին մարտըցուցաբերելով ռազմական արհեստավարժություն, նրանք սողեսող հասան վտանգավոր գոտի
հակառակորդի կրակակետի կոորդինատները ճշտելու, վիրավորվեցին, բայց առաջին բուժօգնությունից հետո շտապեցին բնագիծ, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիրք ու ճանապարհ ամրացրին, նրանց գնդացիրների կրակահերթերից խուճապահար հակառակորդն էր փախչում…
Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է… Կեցցե՛ մեր բանակը»,-գրված է հաղորդագրության մեջ։