Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
«Փա՛ռք հայոց նորագույն պատմությունը կերտող բոլոր հերոսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը:
Պարգևների հանձնումը եղել է հանդիսավոր պայմաններում: Արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: