Բազմահարկ շենքի չափսեր ունեցող պոտենցիալ վտանգավոր 2011 ES4 աստղակերպը մոտենում է Երկրին։ Այդ մասին հաղորդվում է NASA-ի կայքում։
Աստղակերպը Երկրին կմոտենա սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:12-ին։
Գործակալության տվյալներով՝ աստղակերպի տրամագիծը 22-49 մետր է։ Այն կմոտենա Երկիր մոլորակին շուրջ 120 000կմ հեռավորության վրա, որը մոտավորապես 3.2 անգամ փոքր է Երկրից Լուսին ընկած հեռավորությունից։ Աստղակերպի ընկնելու արագությունը կկազմի շուրջ 7-8մ/վ։
2011 ES4 բացահայտվել է 2011-ի մարտի 2-ին։ Այն «Ապոլոն»-ների խմբից է, որոնց թռիչքի հետագիծը հատվում է Երկրի ուղեծրի հետ։