ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Քիչ առաջ Ստեփանակերտում հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Այն համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը նպաստելու միջոցառումներ, տեղեկատվական հարթակներում աջակցություն և այլն: Երևանում և Արցախում շախմատը նոր տարածվածության, որակի ու սերնդափոխության հասցնելու գործում մենք միակամ ենք:Շնորհակալություն եմ հայտնում Արցախի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի պատրաստակամության համար:Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հռչակման օրը, Երևանի և Արցախի ֆեդերացիաների միջև տեղի կունենա հատուկ մրցաշար, որի ընթացքում կխաղամ նաև ես»,-գրել է Մխիթար Հայրապետյանը: