Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ ելույթ է ունենում «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձել է հռոմեական ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։
Այս կապակցությամբ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ հիմնական պայմանագիր եմ ստորագրել «ջիալոռոսիների» հետ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի անձնակազմին և միլիոնավոր «զինագործներին», ովքեր ինձ աջակցել են շուրջ մեկուկես տարի:
Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին, որն ինձ բերեց այս ակումբ ու հավատաց իմ ուժերին: Այժմ պատրաստվում եմ նոր մարտահրավերի և Սերիա Ա-ում իմ երկրորդ տարվա արկածներին: Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ այս ակումբն, իսկ ակումբի երկրպագուներն իմ սրտում են: Ես բոլոր ջանքերս կներդնեմ՝ օգնելու թիմին հասնելու նպատակներին»: