ՀԱՆՐԱՅԻՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

ՀԱՆՐԱՅԻՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

2394

Աննա Ավանեսյան «Ճակատագրեր»

Մուտքս Հանրային շրջադարձային եղավ ինձ համար. ընտրածս մասնագիտության` հոգեբանության փոխարեն իմ գործունեության ոլորտը դարձավ  հեռուստատեսությունը: Սկզբնական շրջանը հատկանշական էր նրանով, որ բախտ ունեցա կողք կողքի աշխատելու  հայկական հեռուստատեսության ավանդույթները կրող ավագ սերնդի հետ, որոնք մեծապես ազդեցին իմ կայացման վրա: Հիմա նոր, հետաքրքիր զարգացումների շրջան է ապրում Առաջին ալիքը: Ինձ ուրախացնում են կենցաղային բարեկարգումը, տեխնիկական վերազի նումը, ինչը չի կարող իր դրական ազդե ցություն չունենալ հեռուստաընկերության ստեղծագործական կյանքի,  որակյալ հեռուստաարտադրանքի ստեղծման վրա: Վստահ եմ, որ  որակական և բովանդակային փոփոխությունները նկատվում են նաև եթերից: Վերջին 15 տարիների ընթացքում ինքս ինձ համարում եմ հեռուստատեսության մարդ, Հանրայինի մասնիկ, նույնիսկ այն շրջաններում, երբ չեմ աշխատել Հանրայինում: Հանրայինը մեր երկրի հեռուստատեսային դպրոցի ակունքն է.  այստեղ մշտապես եղել է ու կա սերունդների երկխոսություն:

 

Մերի Ներսիսյան «Մայրիկների ակումբ»

Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 3 տարի: Հանրայինն այսօր անչափ մոտ է կանգնած իմ երազանքների հեռուստաընկերության մոդելին, որտեղ սահմանված են բարձր նշաձողեր, ու դու փորձում ես պատասխանատու լինել արածդ ամեն քայլի, եթերում հնչեցրած ամեն խոսքի ու մտքի համար: Հանրայինում այսօր չկա անգամ մեկ հաղորդաշար, որի համար կարելի է ամաչել, հպարտ եմ, որ աշխատում եմ մի թիմում, որն այսօր ճաշակ է թելադրում ու հավատարիմ մնում հեռուստատեսության կարևորագույն` լսարանին կրթելու գործառույթին: Հանրայինը մեծ, խաղաղ ու համերաշխ ընտանիք է, ուր ես ինձ վստահ, հանգիստ ու ապահով եմ զգում:

 

Վահե Խանամիրյան «Եթե բոլորը»

Դեպի հեռուստատեսություն ճանապարհս սկսվեց ուսանողության տարիներին: 2003 թ. երաժշտական հեռուստաալիքներից մեկում աշխատելուց հետո, Հրաչ Քեշիշյանի հրավերով տեղափոխվեցի Հ1 Երևան ալիք, որը հետո դարձավ Նոր ալիք… Հանրայինում աշխատած տարիները շատ թանկ են ինձ համար ու անչափ կարևոր մասնագիտական ձևավորման գոր ծում: Տարբեր հաղորդումներում եմ աշխատել, որոնց թվում են «Ռուբիկոնը», «Մշակութային լուրերը» և այլն… Միշտ հպարտացել եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու հանրապետության պետական հեռուստատեսությունում, ու միշտ իմացել եմ, որ այս աշխատանքը ճակատագիրս փոխելու է… Ու այդպես էլ եղավ: Այստեղ հանդիպեցի իմ սիրելի կնոջը: Հանրայինը դարձավ իմ ընտանիքը, որտեղ ծնվեց կյանքիսսերը… Ես երջանիկ եմ, որ ունեմ սիրելի աշխատանք, որից ամեն վայրկյան հաճույք եմ տանում:

Լիլիթ Մուրադյան «Եթե բոլորը»

Ուղիղ վեց տարի առաջ իմ կյանքը միանգամայն փոխվեց, երբ մտա մի մեծ և հեքիաթային աշխարհ, որի անունն է Հանրա յին հեռուստատեսություն: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր վստահեցին ինձ ու թույլ տվեցին սովորել ու գնալ առաջ. առաջին հերթին շնոր հակալ եմ իմ խմբագրին, ով երբեք թույլ չի տալիս, որ ինքնավստահությունը կործանի նպա տակներս: Այսօր հեռուստատեսությունն իմ կյանքի  մեծ ու սիրելի մասն է կազմում:

Կիսվել