Այսօր Արցախն արդեն 29 տարի անկախ է

Այսօր Արցախն արդեն 29 տարի անկախ է

1920

Պատմությունը “եթե”-ներ չի սիրում, բայց եթե չլիներ Մոսկվայի օգոստոսյան ձախողված խռովությունը, ապա Արցախում այսօր կարող էր լինել այլ ստատուս քվո և այլ քաղաքական իրավիճակ:Ստեղծված իրավիճակի ու Արցախի ղեկավարության ճիշտ կողմնորոշման շնորհիվ Արցախը արդեն 29 տարի անկախ է։

1991-ի գարնանը Խորհրդային Միության բանակի օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանը իրականացրել էր “Օղակ” գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: Այդ օրերին Ադրբեջանը հայտարարել էր, որ կողմ է Խորհրդային Միության պահպանմանը, մինչդեռ Հայաստանը ընտրել էր անկախության ուղին:

Երբ Գորբաչովը 1991-ի մարտին կազմակերպեց Խորհրդային Միության պահպանման հանրաքվեն, Հայստանը չմասնակցեց հանչաքվեին ու հայտարարեց, որ ընտրել է անկախության ուղին, իսկ նույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, կանցկացնի անկախության ի՛ր հանրաքվեն: Ինչի պատճառով էլ Բաքուն Կրեմլի աջակցությամբ իրագործեց «Օղակ» գործողությունը, որը էթնիկ զտման ու պետական ահաբեկչության օրինակ էր։
Մոսկվան ու Բաքուն Արցախի ղեկավարությանը համոզում էր մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին, Արցախի ղեկավարությունն էլ իր հերթին փորձում էր լեզու գտնել Ադրբեջանի ղեկավարության հետ ու դադարեցնել «Օղակ» գործողությունը։

Ստեփանակերտում եղավ մարզխորհրդի նիստ, որի ընթացքում որոշվեց՝ չմասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին, փոխարենը՝ պատվիրակություն ուղարկել Բաքու և Մոսկվա՝ բանակցությունների համար։ Սակայն Բաքու մեկնած պատվիրակության անդամները մեղադրվեցին դավաճանութան մեջ, ինչը հուսադրեց Ադրբեջանին, որ Արցախն ու Հայաստանը կհրաժարվեն անկախության մտքից։
Բայց պատահականություններ չեն լինում․ Մոսկվայի ձախողված հեղաշրջումը առիթ դարձավ, որ Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած  ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որտեղ ընդունվեց հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:
Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին համապատասխան։
Հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց 33-ամյա պատմաբան Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ՝ Օլեգ Եսայանի վարչապետությամբ։

https://www.facebook.com/ArtsakhParliament/videos/677946432371231

Արցախի ազգային դրոշը միշտ ծածանվում է Արցախի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության, բոլոր ատյանների դատարանների, դատախազության մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, ԱՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի) շենքերի վրա:
Հավատարիմ մնալով միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին՝ Արցախի ազգային օրենսդրությունն ամրագրում է, որ դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների  և այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա։ Օրենքը չի արգելում Արցախի դրոշի տեղադրումն ինչպես պետական այլ, այնպես բնակելի շենքերի վրա։
Արցախի զինանշանը հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է։ Այն հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից՝ 1994 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Զինանշանի հեղինակը նկարիչ և քանդակագործ Լավրենտ Ղալայանն է։ Արցախի զինանշանի կենտրոնում պատկերված է  թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների արքայական հարստության թագը: Վահանի վրա՝ ուղղահայաց դիրքով Արցախի Հանրապետության դրոշի սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով հատվածի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակի պատկերն է:

Արցախի Հանրապետության օրհներգը «Ազատ ու անկախ Արցախ» հայրենասիրական երգն է, որի խոսքերը հեղինակել է Վարդան Հակոբյանը, իսկ երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանը։ Այն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի ԳԽ-ի 1994 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ։

Հեղինակ՝ Աննա Ասմանգուլյան

Կիսվել