ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այն տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա, արդեն այդ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում: Մոտ օրերս այդ ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև 4750 սիրիահայ ընտանիքների»,- ասաց Նաղդալյանը: