Խորհրդակցություն՝ նվիրված ԱԻՆ աշխատակցի օրվան. լավագույնները պարգևատրվում են

Խորհրդակցություն՝ նվիրված ԱԻՆ աշխատակցի օրվան. լավագույնները պարգևատրվում են

43

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված խորհրդակցություն:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով մասնակիցներին և խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունների պետերին՝ շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ նրանց ցանկացել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ հաջողություններ։

Կարևորելով փրկարարի աշխատանքը՝ նախարարը ընդգծել է, որ լավագույնները անշուշտ արժանի են խրախուսման, ինչն էլ ավելի պարտավորեցնող է:

ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից Ֆելիքս Ցոլակյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհել կոչումներ։ 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հակոբ Յուրիկի Սարգսյանը և Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Վլադիմիրի Փիրումյանը:

Արիության մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա Նարեկ Լորիսի Աղասյանը և ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ Վահե Սերոժի Գրիգորյանը:

Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա Սերգո Սեյրանի Պետրոսյանը և ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ Արմեն Անդրանիկի Մակարյանը:

Խրախուսվել են 548 աշխատակիցներ՝ պատվոգրերով, շնորհակալագրերով, հուշանվերներով, ինչպես նաև պատվավոր, վաղաժամկետ և արտահերթ փ/ծ կոչման են արժանացել, խրախուսվել են նաև այլ գերատեսչությունների կողմից:

Կիսվել