ՀՀ ՊՆ նախարարը խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության մասին

ՀՀ ՊՆ նախարարը խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության մասին

497

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ տարածաշրջանում ռուսաստանյան ներկայությունը և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը տարածարջանային կայունություն և անվտանգության պահպանման կարևորագույն զսպող գործոններ են հանդիսանում:

Ելույթ ունենալով ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին, նախարարն ասել է.

«Հայաստանը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի նորմերի համարժեք կիրառման, խելամիտ գլոբալիզացիայի և միջազգային անվտանգության այնպիսի ճարտարապետության օգտին, որը զերծ է մնում ուժի դիրքերից, քաղաքականությունից, առավելապաշտական մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից»:

Դավիթ Տոնոհանը նաև ասել է, որ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կոնֆլիկտային մեծ ներուժ ունի:

«Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվում է տարաձայնությունների սրում, ինչը, մեր գնահատմամբ, որոշակի երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, եւ Հայաստանի համար ընդունելի չեն ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ այդ հակամարտություններում նոր պետություններ ներքաշելու փորձերը՝ իրավիճակի հետագա սրմամբ», – ասել է Դավիթ Տոնոյանը»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլև ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նար Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրականը:

«Դրանից ելնելով, Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ», – ասել է նախարարը:

Կիսվել