Tert.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու զինծառայողները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ. նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան – Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308» մակնիշի ավտոմեքենաները։