Պատարագ՝ Աղթամարի Ս․Խաչ եկեղեցում

Պատարագ՝ Աղթամարի Ս․Խաչ եկեղեցում

696

Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, մատուցվում է Սուրբ պատարագ: 
Պատարագիչն է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը:

https://www.facebook.com/TRArmenianPatriarchate/videos/2360601444236437

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ. Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։

Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։

Կիսվել