Նախիջևանում Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Նախիջևանում Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

749

Ադրբեջանի ՊՆ տեղեկանում ենք, որ Ադրբեջանը և Թուրքիան անցկացրել են լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը:

Զորավարժություններին մասնակցել են 2.6 հազար զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, շուրջ 180 հրթիռային, հրետանային եւ ականանետային կայանքներ, 18 ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:

«Զորավարժությունների սցենարին համաձայն, կրակային փուլը սկսվել է հետախուզական եւ դիվերսիոն խմբերի վնասազերծմամբ: Նախիջեւանի կայազորի զորքերը, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ, անցել են հակահարձակման, ոչնչացրել են թշնամու կենդանի ուժն ու զրահատեխնիկան հենակետերում՝ գրավելով շահավետ դիրքեր բարձունքներում: Հարձակման ընթացքում ոչնչացվել են թշնամու ինքնաթիռները, չեզոքացվել են փոքր անօդաչու թռչող սարքերը », – ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել