«Լիդիան Արմենիա»-ի պահնորդները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին

«Լիդիան Արմենիա»-ի պահնորդները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին

805

Ֆեյսբուքյան օգտատեր Շիրակ Բունիաթյանի էջի ուղիղ եթերից տեղեկանում ենք,որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցները ս․թ․ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակվել են դեպի Ամուլսար տանող երկրորդ պահակակետում հերթափոխ իրականացնող ջերմուկցիների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։«Դաժան ծեծի են ենթարկել։ Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել։ «Լիդիանը» վարձելով այս մարդկանց տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու։ Մարդիկ հարձակվել են։ Ոստիկանապետն էլ ասաց, որ ունեն օպերատիվ նկարահանում ոստիկանների կողմից։ Նույնիսկ ոստիկանի են հարվածել»,- նշել է Շիրակ Բունիաթյանը ուղիղ եթերի ժամանակ։

https://www.facebook.com/100010197097701/videos/1255305851485973
Կիսվել