Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը թողարկվել է քաղաքացիների որոշակի խմբերի համար։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ պատվաստանյութի մատակարարումը շրջաններին տեղի կունենա մոտ ժամանակներս։
Ըստ մամուլի ծառայության հաղորդագրության՝ Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը «Ռոսզդրավնադզորի» լաբորատորատորիաներում անցել է որակի բոլոր անհրաժեշտ փորձակումները և թողարկվել է քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար։
Պատվաստանյութը մշակել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնը։ Այն գրանցվել էր 1 ամիս առաջ։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն պարզաբանել է, որ քաղաքացիական շրջանառություն ասելով՝ այս փուլում նկատի է առնվում ռիսկի խմբերին պատկանող առաջնային շփման օղակի մասնագետների, մասնավորապես՝ ուսուցիչների և բժիշկների պատվաստումը։ Նշված խմբերի պատվաստումը կկատարվի պատվաստանյութի գրանցմանը հաջորդող կլինիկական փորձարկումներին զուգահեռ։