«Հեղնար աղբյուր», «Քաոս» ֆիլմերի օպերատորը դարձավ 90 տարեկան

«Հեղնար աղբյուր», «Քաոս» ֆիլմերի օպերատորը դարձավ 90 տարեկան

843

Այսօր հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը նշում է ծննդյան 90 ամյակը։
Լևոն Աթոյանցն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և հեղինակել բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «Խոշոր շահում», «Տխուր փողոցի լուսաբացը»։

https://www.youtube.com/watch?v=ZmsyXeqzYzo&feature=youtu.be&fbclid=IwAR3pYWjza4lK6WVPJRgCJNH20p2DfVK2KmFux9r46yVMsqaudQTW1GD28Jw

Kinoashkharh.am-ին տված հարցազրույցում խոսելով իր նկարած ֆիլմերի մասին՝ Լևոն Աթոյանցն ասել է.

« «Քաոսի» պես բարդ ֆիլմ չունենք. մեկը գրո՞ւմ է դրա մասին: «Հեղնար աղբյուրի» պես ֆիլմ չունենք։ …Մաքուր հայկական ֆիլմ է, ոչ մի փիս բան, իդեոլոգիա չկա: Բա Սոսը ո՜նց է խաղում այդ ֆիլմում: … «Հեղնարը» ստանդարտ ձևով չեմ նկարել: Ամեն էպիզոդ իր հոգին ունի:  Իմ կարգախոսն է՝ կինոյի օրենքներ չկան. ճշմարտություն փնտրիր: Ամեն կադրդ պատասխան է տալիս իր նախորդ ու հաջորդ կադրերի համար: Մի տեղ սխալվեցիր, ֆիլմը կոտրվում է»։

https://www.youtube.com/watch?v=6freoHPP7KE&feature=youtu.be&fbclid=IwAR3pYWjza4lK6WVPJRgCJNH20p2DfVK2KmFux9r46yVMsqaudQTW1GD28Jw
Կիսվել