Դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի. Նիկոլ Փաշինյան

Դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի. Նիկոլ Փաշինյան

598

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր:

«Ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք: Ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, իսկ արձանագրվող դրական դեպքերի տոկոսը ցածր է՝ վերջին օրերին 5-6%»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ դրական դինամիկան խախտելու առաջիկա մեծ ռիսկը կապված է դպրոցների վերաբացման հետ:

«Դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի: Հենց այս պատճառով մենք պարտադրված ենք անել քայլեր՝ համաճարակային նոր ճգնաժամի չվերադառնալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել