Arevelk.am-ի խմբագիր Սագօ Արեան ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բեյրութի մեջ նոր պայթյուն չի եղել:
«Եղել է նոր հրդեհ, որ բավական տարածվել է ։ Նավահանգիստի մեջ կան ձեթի տակառներ ու նաև ինքնաշարժի անիվներ, որոնք էլ հրդեհին մեծ տարողություն են տվել։ Ինչ վերաբերում է մարդկային տուժերին, ապա մինչև հիմա ոչ մի տեղեկություն չկա այդ մասին։ Հետևաբար ԶԼՄ-ների կողմից վիրավորների մասին տարածված լուրը սխալ է։ Լրագրողները, ովքեր հետևում են հրդեհի ընթացքին, հաստատում են, որ հրդեհը արագորեն մարելու բոլոր փորձերը ձախողված են, և հակառակ նրան, որ Լիբանանի բանակի ուղղաթիռները մասնակցում են հրդեհը մարելու աշխատանքներին», -հայտնում է Սագօ Արեան։