Վրաստանի օդային սահմանները ևս մեկ ամսով փակ կլինեն

Վրաստանի օդային սահմանները ևս մեկ ամսով փակ կլինեն

578

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը որոշել է կանոնավոր թռիչքների արգելքը սեպտեմբերի 30-ից երկարացնել մեկ ամսով՝ մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Սակայն որոշ բացառություններ կան:

«Սահմանափակումները չեն տարածվի միջազգային այն չվերթների վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Մյունխենի, Փարիզի ու Ռիգայի օդանավակայանների միջև»,-ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում, վերջին տվյալներով, հաստատված է COVID-19-ի ընդհանուր՝ 1917 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։ Երեկ Վրաստանում գրանցվել էր վարակման դեպքերի ռեկորդ՝ 87։

Կիսվել