Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց ԱԳ նախարարի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց ԱԳ նախարարի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

570

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

«Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում ունեցավ Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ավանդն ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: «Հայ ժողովուրդը, ունենալով հզոր պատմություն և ինքնության խորը գիտակցություն, երեսուն տարի առաջ վերականգնել է իր հավաքական ինքնության պաշտպանության և զարգացման, թերևս, ամենակարևոր գործիքներից մեկը՝ պետականությունը: Եվ մեր համայնքներում պետականության, ազատության և անկախության նկատմամբ պատասխանատվության զգացումը պետությանը սատարելու լավագույն օրինակներից է»,- նշեց նախարարը:

Կիսվել