Միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «ալ-Ախբար»...

Միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

526

ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան Էջից տեղեկանում ենք, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «ալ-Ախբար» թերթին:
«Վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա:
Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է»,- ասել է ԱԳ նախարարը:

Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/18/fm_al_akhbar/10451?fbclid=IwAR14YSL75Lz-YU2vb41H7oYDsDDcQ8PhMHAZ95sICdaEbo8mBLT__YYGpoQ

Կիսվել