ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։
«Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ»,-գրված է հաղորդագրության մեջ։