«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 4-ին, Մոսկվայի կինոփառատոնի պաշտոնական, արտամրցութային ծրագրում: Ընտրող հանձնաժողովը իր առանձնահատուկ հետաքրքրությունն ու հիացմունքն է ցուցաբերել ֆիլմին:
«Սա հրաշալի առիթ և մեծ պատիվ էայս հեղինակավոր կինոփառատոնում ներկայացնելու մեր երկիրը,մշակույթը, պատմությունն ու մեր ժողովրդին» ,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջիվան Ավետիսյանը:
«Շնորհավորում ենք ֆիլմի ողջ թիմին ստեղծագործական և դերասանական կազմին, աջակիցներին, բոլոր նրանց ովքեր վստահել և հավատացել են ֆիլմի հաջողությանը», -նշել է կինոռեժիսորը: