Իտալական նմուշների բացառիկ ցուցադրություն` նախագահական նստավայրում

Իտալական նմուշների բացառիկ ցուցադրություն` նախագահական նստավայրում

747

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո։ «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:

Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է: Նաև ծրագրված Իտալիա տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցահանդեսի կազմակերպման գործում:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին նման մշակութային նախաձեռնության համար: Նա նշել է, որ այս նախաձեռնությունը միայն մեկնարկն է, քանի որ շուտով Հռոմում ներկայացվելու է նաև հայկական մշակույթը։ Ցուցադրված չորս կտավները ներկայացնում են 18-րդ դարը, որը բացառիկ ժամանակաշրջան է հայ-իտալական երկկողմ հարաբերությունների համար:

Մանրամասները՝ president.am կայքում։

Կիսվել