Պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի. Արայիկ Հարությունյան

Պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի. Արայիկ Հարությունյան

827


«Ադրբեջանը աշխարհին նախապատրաստում է պատերազմի։
Մենք ունենք ինֆորմացիա,որ տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից և այլ երկրներից կամավորներ են տեղափոպվել Ադրբեջան»
,-արտահերթ ասուլիսում հայտնել է Արայիկ Հարությունյանը։

Նախագահն ասել է, որ արդեն որոշ ժամանակ է ինչ թուրքական բանակը գտնվում է Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք,որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Մեզանից շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա։
Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները։
Տվյալ իրավիճակի համար պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը, իսկ հումանիտար աղետի համար պատասխան է տալու Ալիևը»
,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Նախագահը Արցախի բնակչությանը կոչ է անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը։

Կիսվել