ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով մարդկային կորուստներին՝ ասաց՝ քանի որ մարտերը բավականին ինտենսիվ են ընթանում, կոնկրետ կորուստներ՝ ամփոփիչ տվյալներով չեն կարող ներկայացնել:
«Դա կլինի անպատասխանատու քայլ մեր կողմից: Քանի որ բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում, խոսել այն մասին, որ ընդհանրապես կորուստներ չենք ունենա, կամ չունենք, ճիշտ չի լինի: Եվ չփորձենք այս մասով շտապելու հաշվին սխալներ թույլ տանք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: