Միշտ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին. Հենրիխ Մխիթարյանը դիմում է միջազգային հանրությանը

Միշտ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին. Հենրիխ Մխիթարյանը դիմում է միջազգային հանրությանը

517

Հայաատանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այս առավոտյան արթնացա՝ տեղեկանալով ադրբեջանական բանակի լայնածավալ գրոհի մասին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ (հայկական բնակչությանբ փաստացի անկախ երկրամաս) գրոհելով Ստեփանակերտի և հարակից շրջանների քաղաքացիական բնակչության վրա։Դիմում եմ միջազգային հանրությանը՝ կոչ անելով օգնել կանգնեցնել տարածքային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։Մենք ունենք անօտարելի իրավունք մեր հայրենիքում ապրելու՝ առանց գոյության սպառնալիքի։ Մեր երեխաներն իրավունք ունեն թաքստոցներում թաքնվելու փոխարեն խաղաղ ապրելու։Միշտ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին»։
#ArstakhStrong

https://www.facebook.com/HenrikhMkh
Կիսվել