Քիմ Քարդաշյանը դիմել է իր լսարանին․
«Արցախի հայերը հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք բոլոր խիզախ կանանց և տղամարդկանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լուրերը ապակողմնորոշում են, սրանք ընդամենը «բախումներ» չեն։ Հայաստանն Ադրբեջանի կողմից ինքնաբուխ հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավների զոհ է։ Ադրբեջանն արգելափակել է սոցիալական մեդիան բացառությամբ պատերազմի քարոզչության։ Մեզ անհրաժեշտ են միջազգային դիտորդներ, որ կհետաքննեն և կդիմեն համաշխարհային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կանխելու համար ավելորդ սրացումներն ու ողբերգությունը։ Խնդրում եմ օգտագործեք՝ anca.org/alert դիմելու համար Սպիտակ Տանն ու Կոնգրեսին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մասին հաղորդելու համար։ Դիմեք Բաքու՝ դադարեցնելու անտեղի ուժի գործածումը, դադարեցնելու Ադրբեջանին ուղղված ողջ ԱՄՆ ռազմական օգնությունը, որն օգտագործվում է Հայաստանի դեմ, և զգուշացրեք Թուրքիային, որպեսզի դադարեցնի զորքեր ուղարկել Բաքու»