Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ անօդաչու թռչող սարքերի, խորհրդատուների, վարձկանների եւ անգամ F-16 կործանիչների միջոցով:
«Օսմանյան կայսրության ուրվականը վերադարձել է, սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի», – ասել է նախագահը՝ առցանց ելույթ ունենալով CYBERSEC2020 համաժողովում, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ։