Վիրավորների մեծ մասը վերադարձել է շարքեր. Արծրուն Հովհաննիսյան

Վիրավորների մեծ մասը վերադարձել է շարքեր. Արծրուն Հովհաննիսյան

695

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են:
Իսկ հայկական կողմից վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ:
 «Վիրավորների մեծ մասը ունի թեթև վիրավորում, և շատերն առաջին բուժօգնությունից վերադարձել են շարքեր և կատարում են իրենց մարտական խնդիրները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Եվ ըստ այդմ՝ վիրավորների թիվը նվազել է:
«Մոտավորապես 100-120 թվերի շրջակայքում շարունակում են մեր վիրավորները մնալ: Իսկ ծանր վիրավորների մասով ամփոփիչ տվյալներ դռևս չեմ կարող ներկայացնել: Ասացի, որ ովքեր անհրաժեշտություն են ունեցել լրացուցիչ և խորքային օգնության, տեղափոխվել են Երևան»,- նշեց Հովհաննիսյանը:

Կիսվել