Աժ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հայտարարությունը.
«Հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ Ազգայի ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի ներկայությամբ:
Քննարկվել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի վրա: Հաստատել եմ Կիպրոսի աջակցությունը Հայաստանի եղբայրական ժողովրդին»,-գրված է հաղորդագրության մեջ։