Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր ասել է, որ Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել Ադրբեջանի հարձակողական գործողությունները, որոնք իրականացվում են թուրքական զինուժի աջակցությամբ:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ՊԲ-ն ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան:
«Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու: Արցախի իշխանություններն հայտարարել էին, որ նախահարձակ գործողությունների պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է խոսնակը:
Վահրամ Պողոսյանը հավելել է, որ Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված, բայց մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը, ինչը մեզ համար հստակ և սկզբունքային հարց է: