Արցախի ողջ երկայնքով շարունակում են ընթանալ մարտեր, այդ թվում՝ գիշերային մարտեր, մեր...

Արցախի ողջ երկայնքով շարունակում են ընթանալ մարտեր, այդ թվում՝ գիշերային մարտեր, մեր ԶՈւ-երը հերոսաբար դիմակայում են. Արծրուն Հովհաննիսյան

557

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի ողջ երկայնքով շարունակում են ընթանալ մարտեր, այդ թվում՝ գիշերային մարտեր։ Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ, բայց տեղ-տեղ բնականաբար եղել են հրետանային հրետակոծություններ։
«Վաղ առավոտյան հայտարարեցինք՝ հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր, ընթացիկ իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ , մեծ քանակությամբ հրետանի»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: «Ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։ Հակառակորդը ևս կրել է կորուստներ, ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,- ասաց Հովհաննիսյանը ։

Կիսվել