Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:
«Ծայրահեղ մտահոգված եմ այն ռազմատենչ հայտարարություններով, որոնք վերջին ժամերին արել է Թուրքիան՝ այդ կերպ Ադրբեջանին ձերբազատելով իր գործողություններում զսպվածություն ցուցաբերելուց: Մենք դա թույլ չենք տա: Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին: Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք, որ պահպանվի հարգանքը ընտանիքների, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ: Մենք չենք ընդունում որևէ հայտարարություն, որը նպաստում է էսկալացիային»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։