Մարտունիում վիրավորվել են 4 լրագրողներ, այդ թվում՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողներ, ովքեր Ֆրանսիայի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ նրանք ընկել են հրետակոծության տակ:
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում ստացած լրագրողներից է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը:
Մեջքի շրջանում վիրավորում է ստացել նաև «24News»-ի լրագրող Սևակ Վարդումյանը:
«Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին»,- հայտնում է «24News»-ը: