«Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում

«Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում

757

«Le Monde»-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ կից տեղադրելով տեսանյութ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/798151921020737

Հիշեցնենք, որ հրետակոծության հետևանքով Մարտունիում վիրավորում էին ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի երկու լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և «24news»-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում:

Կիսվել