ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու հարցով

ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու հարցով

474

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը։

Կիսվել